12658035_462560750620919_2857968687374803936_oՔաշի կարգավորման ծրագիր-տևողությունը 7 օր

Ավելորդ քաշը մի շարք հիվանդությունների պատճառ է հանդիսանում՝ մետաբոլիկ սինդրոմ, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերթենզիա, լյարդի ոչ ալկոհոլային հիվանդություն և այլն:

Ավելորդ քաշի դեպքում խորհուրդ է տրվում հանքային ջրի կիրառումը, որն ուժեղացնում է աղիների պերիստալտիկան, ունի միզամուղ էֆեկտ, ակտիվացնում է վահանաձև գեղձի ֆունկցիան: Աղիների կծկողականության ուժեղացումը մեծացնում է օրգանիզմի էներգետիկ ծախսը, միաժամանակ նվազեցնում սննդանյութերի ներծծման պրոցեսը:

Կենտրոնն առաջարկում է քաշի կարգավորման ունիկալ և ինտենսիվ ծրագիր: Ծրագիրն ունիկալ է հանքային ջրի մետաբոլիզմն ակտիվացնող հատկության բազմակողմանի կիրառման շնորհիվ: Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակահատվածում ցանկանում են ունենալ նկատելի արդյունք, որը կդառնա առողջ ապրելակերպի մեկնարկ:

Ձեզ ենք ներկայացնում՝   ճարպային (խոլեսերին), ածխաջրային նյութափոխանակության վրա ,բիկարբոնատային ջրի ազդեցությունը բնութագրող, մի քանի միջազգային հետազոտությունների արդյունքներ:

One-Year Effectiveness of a 3-Week Balneotherapy Program for the Treatment of Overweight or Obesity

Clinical and biochemical effects of a 3-week program of diet combined with spa therapy in obese and diabetic patients: a pilot open study

http://link.springer.com/article/10.1007/s00484-014-0894-5

  • Բժշկի խորհրդատվություն, բժշկական քարտի լրացում
  • Զբոսանք այգում (տեմպը՝ բժշկի նշանակմամբ) նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ (մոտ 30 րոպե տևողությամբ)
  • Հանքային ջրի ընդունում նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ (հանքային ջրի ընդունման ժամը, քանակը և ջերմաստիճանը ըստ բժշկի նշանակման)
  • Կլինիկական հետազոտություն ծրագրի սկզբում(արյան ընդհանուր անալիզ, մեզի ընդհանուր անալիզ, գլյուկոզա, ԷՍԳ)
  • Դիետա ըստ դիետոլոգի նշանակման
  • Մերսում վակումային բանկաներով(շաբաթական 3 անգամ)
  • Հիդրոթերապևտիկ  պրոցեդուրաներ   (ստորջրյա մերսում, հանքային լոգանք, ցնցուղ Շարկո)
  • Ճարպը նվազեցնող պարուրում, Վիշի դուշ (շաբաթական 2 պրոցեդուրա)
  • Աղիների լվացում ( շաբաթական 3 պրոցեդուրա)
  • Հիդրոկինեզոթերապիա (ամեն օր)
  • Զումբա, շեյփինգ (ամեն օր)
  • Բուժական թեյերի ընդունում (մրգային թեյ, կանաչ թեյ ժասմինով,  որովայնի ցավերը մեղմացնող թեյ,   Ռոյբոս թեյ նարնջով և բնական հակաբյոտիկի պարունակությամբ,  լյարդը մաքրող թեյ, համեմունքային և մրգային թեյ, տրամադրությունը բարձրացնող բուսական թեյ, օրգանական կանաչ թեյ, Անգլիական սև թեյ, թեյ Ուլոնգ և այլն)
  • Անհատական խորհրդատվություն  և առողջության պահպանման  անհատական  պլանի կազմում:

Փաթեթի արժեքը 360.000 դրամ /7օր