972012_265695690240852_458269986_n Կենտրոնի բուժական ծրագիրը իր մեջ ընդգրկում է բժշկի խորհրդատվություն,  լաբորատոր  և գործիքային հետազոտություններ:
Կենտրոնը զբաղվում է դիաբետի և դրա բարդությունների, լյարդի  և լեղապարկի հիվանդությունների, մետաբոլիկ սինդրոմի , քրոնիկ հոգնածության սինդրոմի, ստամոքսի և աղիների, ռևմատիկ հիվանդությունների կանխարգելմամբ և վերականգնողական բուժումով:
Բուժական ծրագրերում իր կարևոր տեղն ունի հանքային ջրի կիրառումը ներքին ընդունման, լոգանքների, աղիների լվացման  ձևով: Ջերմուկի հանքային ջրի ունիկալ հակաբորբոքային, անոթալայնիչ հատկությունը թույլ է տալիս էֆեկտիվորեն իրականացնել վերը նշված հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և վերականգնումը: Բուժական ծրագիրը ներառում է հետևյալ ծառայությունները

  • Լաբորատոր հետազոտություններ
  • ԷՍԳ
  • Հանքային լոգանքներ
  • Մերսումներ
  • Բուժական պարուրումներ
  • Ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն,    տզրուկաբուժություն)
  • Ցնցուղներ
  • Լազերային թերապիա
  • Ւնհալացիա
  • Պարաֆինոթերապիա
  • Ցեխաբուժություն
  • Բուժական ֆիզկուլտուրա
  • Զումբա, շեյփինգ
  • Հիդրոկինեզոթերապիա