Բազմակողմանի ազդելով նյարդային համակարգի վրա՝ մերսումն ակտիվորեն ազդում է նաև բոլոր օրգան-համակարգերի վրա :
Մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, մաշկի տրոֆիկ գործընթացները, ինչպես նաև նպաստում է մաշկի առաձգականության ու էլաստիկություն լավացմանը:
Այն մկանային համակարգի վրա թողնում է ընհանուր ամրապնդող ազդեցություն, ուժեղացնում է վերջիններիս տունուսն ու էլաստիկությունը, լավացնում է անգամ թուլացած մկանների կծկողական ֆւնկցիան:
Մերսումը բուժիչ ազդեցություն ունի ոսկրահոդային համակարգի վրա: Մերսման արդյունքում մեծանում են կապանների և ջլերի էլաստիկությունը, ակտիվանւմ է սինովյալ հեղուկի սեկրեցիան, նվազում են այտուցները և ցավային համախտանիշը, ակտիվանում է տեղային արյան շրջանառությունը, մեծանում է շարժումների ծավալը հոդերում:
Մերսումը դրական ազդեցություն է թողնում նաև սիրտ-անոթային համակարգի վրա: Այն առաջացնում է պերիֆերիկ անոթների չափավոր լայնացում, լավացնում է արյան շրջանառությունը ու սրտմկանի կծկողական կարողությունը, վերացնում է կանգային երևույթները, նպաստում է հյուսվածքների թթվածնով հարստացմանը: Մերսումը խթանում է էրիթրոցիտների արյուանստեղծ և տեղափոխող ֆունկցիան:
Հատուկ ուշադրության է առժանի մերսման ազդեցությունն լիմֆոշրջանառության վրա: Հայտնի է , որ ավիշն օրգանիզմում շարժվում է մեկ ուղղությամբ՝ հյուսվածքներից դեպի սիրտ: Մերսումն ակտիվացնում է լիմֆոշրջանառությունը, մերսվող հատվածի հյուսվածքներում մեծացնում է սննդարար նյութերի ներհոսքը միարժամանակ բջջիջներից հեռացնելով նյութափոխանակության արգասիքներն ու շլաքները:
Մերսումն ակտիվորեն ազդում է նաև նյութափոխանակության վրա. Ուժեղացնում է հանքային աղերի և ազոտական նյութերի (միզանյութ, միզաթթու )հեռացումը օրգանիզմից:Այս ամենը անկասկած անդրադառնում է ներքին օրգանների ֆունկցիայի և առհասարակ ողջ օրգանիզմի կենսագործունեության վրա: Լավացնում է էնդոկրին գեղձերի ֆուհկցիան, որն էլ նպաստում է արյան մեջ մակերիկամների, ձվարանների և վահանաձև գեղձի հորմոնների քանակի ավելացմանը:
Այսպիսով ՝ շնորհիվ օրգանիզմի վրա մերսման բազմակողմանի ազդեցության կարելի է բարելավել նեյրոռեֆեկտոր, ռեգյուլատոր , ֆիզիոլոգիական մեխանիզմները, հումորալ պրոցեսները,, պաշտպանողական և ադապտացիոն ռեակցիաները և ակտիվորեն ազդել տարբեր հիվանդությունների և պաթոլոգիկ պրոցեսների ընթացքի վրա:
Ծառայություն | Услуга | Service | Ընդ/общ/wholդր/амд/amd | 1մաս/1ед/1partդր/амд/amd | Րոպե/Мин/Min. |
Բուժական մերսում | Лечебный массаж | Medical massage | 15 000 | 3 000 | 60/15 |
Շվեդական մերսում | Шведский массаж | Swedish massage | 20 000 | 4 000 | 60/15 |
Ռելաքս մերսում | Релакс массаж | Relaxing massage | 15 000 | 3 000 | 60/15 |
Վակումային մերսում | Вакумный массаж | Massage with vacuum cups | 15 000 | 3 000 | 60/15 |
4 ձեռք մերսում | Массаж в 4 руки | 4-hand massage | 30 000 | 60 | |
Մեղրով մերսում | Массаж с медом | Massage with honey | 20 000 | 10 000 | 60/30 |
Գլխի մերսում | Массаж головы | Massage of head | 5 000 | 20 | |
Ոտնաթաթի մերսում | Массаж стоп | Massage of feet/toes | 7000 | 30 | |
Ոտքերի մերսում | Массаж ног | Massae of legs | 15 000 | 60 | |
Մանուալ լիմֆոդրենաժ | Мануальный лимфодренаж | Manual lymphatic drainage | 20000 | 5 000 | 60/15 |
Մերսում նռան յուղով(BIO)/ բրնձի թեփի յուղով | Массаж с маслом граната(BIO)/ с маслом из рисовых отрубей | Massage with pomegranate oil(BIO)/ Rice bran oil | 20 000 | 4 000 | 60/15 |
Մերսում կոկոսի յուղով(BIO)/ բուժական մերսման յուղով | Массаж с маслом кокоса(BIO)/ с маслом Лечебного масажа | Massage with coconut oil(BIO)/ Medical massage oil | 20 000 | 4 000 | 60/15 |
Մեջքի մերսում | Массаж спины | Back massage | 9000 | 30 | |
Հակացելյուլիտային մերսում | Антицеллюлитный массаж | Anti cellulite massage | 20 000 | 60 |