Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա:

Բնակավայրը հիշատակվում է դեռևս հին ժամանակներից, սակայն նոր քաղաքը հիմնադրվել է 1940-ականներին:

Քաղաքի տարածքում կան 40 տաք, բազմաթիվ միկրոէլեմենտներով հարուստ աղբյուրներ, որոնց ջուրը բուժում է ամենատարբեր հիվանդություններ: Աշխարհի տարբեր ծայրերից քաղաքն ընդունել է և շարունակում է ընդունել բազմաթիվ հյուրեր, որոնք ոչ միայն բուժվում են կենարար տաք և սառը ջրերով, այլև ամեն քայլափոխի վայելում են բնության հրաշալի անակնկալները՝ փարթամ բուսականության, հեքիաթային պուրակների, անսասան լեռների, անմահական ջրերի, գեղատեսիլ ջրվեժների ու կիրճերի, կարմրաբաշ արեգակի տեսքով: Քաղաքն անտարբեր չի թողնում նաև հայկական յուրօրինակ ճարտարապետական ոճը գնահատող այցելուներին:

Հանքային ջուրը ազդելով բերանի խոռոչի լորձաթաղանթի ռեցեպտորների վրա ռեֆլեկտոր ազդեցություն է ցուցաբերում սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի, էնդոկրին համակարգի և երիկամների վրա:

Հանքային ջուրը ունի միզամուղ ազդեություն:Այն գրգռում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթի բազմաթիվ ռեցեպտորներ՝ առաջացնելով լյարդի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, երիկամների և այլ օրգանների ֆունկցիաների ակտիվացում:

Հանքային ջուրը արագ ներծծվում է աղիների լորձաթաղանթից՝ ուժեղացնելով վերջիններիս կծկողականությունը: Մեծ քանակությամբ ջրի ընդունումը օրգանիզմից հանում է նյութափոխանակության արգասիքները, էնդոգեն և էկզոգեն ծագման թույները: Հանքային ջրերը ակտիվորեն ազդում են օրգանիզմի հիմնաթթվային ռեակցիայի վրա: Ալկալիական ջրերը ակտիվացնում են հիմնային ռեակցիան (Ջերմուկի հանքային ջրերն ունեն հիմնային ռեակցիա): Հանքային ջրի ազդեցությամբ ուժեղանում է գաստրին հորմոնի արտադրությունը, որն ուժեղացնում է այրան հոսքը, բարելավում է ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և լեղուղիների միկրոցիրկուլացիան, նվազագույնի հասցնում հյուսվածքային հիպոքսիան, կարգավորում սեկրեցիան և մոտորիկան: Հանքային ջրի բուժական ազդեցության մեխանիզմում կարևորագույն դեր է խաղում մարսողական օրգաններում հյուսվածքային շնչառության ինտենսիվ փոփոխությունը, որը կախված է հանքային ջրի ֆիզիկա-քիմիական հատկություններից: Հանքային ջրի կոմպոնենտները ազդում են նաև արյունատար անոթների ռեցեպտորների և վեգետատիվ նյարդային համակարգի և օրգանիզմում ընթացող մետաբոլիկ պրոցեսների ակտիվության վրա:

http://fizecomed.com/istorii_armeinii/jermuk.pdf

Մեկ լիտր հանքային ջրում պարունակվող միկրոէլեմենտների կոնցենտրացիան արտահայտված գրամներով

ԿատիոններԱնիոններ
Լիթիում (li+) 0.0037Քլոր (Cl-) 0.4757
Կալիում (K+) 0.089Բրոմ (Br-) 0.00005
Նատրիում (Na+) 1.211Ֆտոր (F-) 0.0001
Մագնեզիում (Mg++) 0.0744Սուլֆատ (SO4- -) 0.9
Կալցիում (Ca++) 0.148Հիդրոֆոսֆատ (HPO4-) 0.0150
Ստրոնցիում (Sr++) 0.0038Հիդրոկարբոնատ (HCO3-) 2.243
Երկաթ (Fe+++,Fe ++) 0.0008Ազատ գազ (CO2) 0.5-0.8

Ձեզ ենք ներկայացնում՝ ճարպային (խոլեսերին), ածխաջրային նյութափոխանակության վրա ,բիկարբոնատային ջրի ազդեցությունը բնութագրող, մի քանի միջազգային հետազոտությունների արդյունքներ:

1.Evidence-Based Complementary and Alternative Medicine

Volume 2015 (2015), Article ID 824395, 10 pages

Research Article:

The Consumption of Bicarbonate-Rich Mineral Water Improves Glycemic Control Shinnosuke Murakami,1,2 Yasuaki Goto,3 Kyo Ito,4 Shinya Hayasaka,3,5 Shigeo Kurihara,3 Tomoyoshi Soga,1,2 Masaru Tomita,1,2 and Shinji Fukuda1,21Systems Biology Program, Graduate School of Media and Governance, Keio University, 5322 Endo, Fujisawa, Kanagawa 252-0882, Japan

http://dx.doi.org/10.1155/2015/824395

2.Original Paper

International Journal of Biometeorology July 2015, Volume 59, Issue 7, pp 783-789

First online: 07 September 2014

Clinical and biochemical effects of a 3-week program of diet combined with spa therapy in obese and diabetic patients: a pilot open study

http://link.springer.com/article/10.1007/s00484-014-0894-5

3.The journal of the Japanese society of balneology, climatology and physical medicine.

Vol.66 (2002-2003);N4p 227-230

Effect of Hot Spring Water Drinking on Glucose Metabolism

Yoshinori OHTSUKA; Jun NAKAYA; Kouji NISHIKAWA; Nobuhiko TAKAHASHI.

1)Health administration Center, Hokkaido University ;

2) Kawayu Onsen Hospital;

3) Naruko lin

Released 2010/04/30 https://www.jstage.jst.go.jp/article/onki1962/66/4/66_4_227/_article

4.One-Year Effectiveness of a 3-Week Balneotherapy Program for the Treatment of Overweight or Obesity

US National Library of Medicine; National Institute of Health; Evid Based Complement Alternat Med. 2012; 2012: 150839.; Published online 2012 Dec 24. doi: 10.1155/2012/150839 http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3544175/

5.The New England Journal of Medicine

Hot-Tub Therapy for Type 2 Diabetes Mellitus N Engl J Med 1999; 341:924-925September 16, 1999DOI: 10.1056/NEJM199909163411216 http://www.nejm.org/doi/full/10.1056/NEJM199909163411216?keytype2=tf_ipsecsha&ijkey=eaef002cdd51fe9bbf1a6fcaeecc7af567d52783

6.International Journal of Clinical Practice

The Therapeutic Effect of Balneotherapy: Evaluation of the Evidence from Randomised Controlled Trials

  1. E. Falagas; E. Zarkadoulia; P. I. Rafailidis Disclosures

Int J Clin Pract. 2009;63(7):1068-1084.

http://www.medscape.com/viewarticle/705221

7.Diabetes-Mellitus-Info.com

Mineral Water in Diabetes Mellitus

http://diabetes-mellitus-info.com/mineral-water-mineral-water-in-diabetes

8.Spa therapy: can be a valid option for treating knee osteoarthritis?

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25339582

9.Spa therapy and knee osteoarthritis: A systematic review.

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26996955

10.May spa therapy be a valid opportunity to treat hand osteoarthritis? A review of clinical trials and mechanisms of action.

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26156832

11.Spa therapy and knee osteoarthritis: A systematic review.

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26996955

12.Japanese Research Shows Benefits of Medical Spa Services

http://www.envisionmedispa.com/blog.asp?id=21

13.Spa therapy in rheumatology. Indications based on the clinical guidelines of the French National Authority for health and the European League Against Rheumatism, and the results of 19 randomized clinical trials

https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20120164