stress-level-statisticsՀակասթրեսային ծրագիր-տևողությունը 7 օր

Խրոնիկական սթրեսի ախտանիշներն են՝ կենտրոնացման դժվարացում, գլխացավեր, ապատիա, դյուրագրգռություն, անհանգստության զգացողություն, ընդհանուր թուլություն: Կյանքի չափազանց ակտիվ ռիթմն ու ոչ ճիշտ սննդակարգը հաճախ էմոցիոնալ և ֆիզիկական սթրեսի պատճառ են հանդիսանում:

Հակասթրեսային ծրագիրը հրաշալի մեթոդ է, որը թույլ կտա  նվազեցնել սթրեսի հետևանքով առաջացած տհաճ զգացողությունները և կնպաստի կյանքի որակի բարելավմանը:

  • Բժշկի խորհրդատվություն, բժշկական քարտի լրացում
  • Զբոսանք այգում (տեմպը՝ բժշկի նշանակմամբ) նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ (մոտ 30 րոպե տևողությամբ)
  • Հանքային ջրի ընդունում նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ (հանքային ջրի ընդունման ժամը, քանակը և ջերմաստիճանն ըստ բժշկի նշանակման)
  • Կլինիկական հետազոտություն ծրագրի սկզբում (արյան ընդհանուր անալիզ, մեզի ընդհանուր անալիզ, գլյուկոզա, ԷՍԳ)
  • Սննդակարգ՝ ըստ դիետոլոգի նշանակման
  • Ռելաքս  մերսում
  • Հիդրոթերապևտիկ պրոցեդուրաներ (մարգարտյա լոգանք եթերայուղերով,շրջանաձև   ցնցուղ)
  • Ամրապնդող թալասոթերապիա (շաբաթական 2 պրոցեդուրա)
  • Պարաֆինոթերապիա, ցեխաբուժություն
  • Բուժական ֆիզկուլտուրա (շաբաթական 3 անգամ , պարապունքները կարող են անցկացվել ինչպես ներսում,այնպես էլ դրսում ՝ գետի ափին)
  • Զումբա, շեյփինգ (շաբաթական 4 պարապունք)
  • Բուժական թեյերի ընդունում (մրգային թեյ, կանաչ թեյ ժասմինով,  որովայնի ցավերը մեղմացնող թեյ,   Ռոյբոս թեյ նարնջով և բնական հակաբյոտիկի պարունակությամբ,  լյարդը մաքրող թեյ, համեմունքային և մրգային թեյ, տրամադրությունը բարձրացնող բուսական թեյ, օրգանական կանաչ թեյ, Անգլիական սև թեյ, թեյ Ուլոնգ և այլն)
  • Անհատական խորհրդատվություն և առողջության պահպանման անհատական  պլանի կազմում

Փաթեթի արժեքը 300.000 դրամ/ 7 օր